Երթ դեպի Շուշի

15.05

2019

ZinaB   ZinaidaB

1992-ի մայիսի 9-ը ոսկե տառերով է գրվել արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարեգրության էջերում։ Բանասիրական ֆակուլտետի ակտիվ ուսանողները մայիսի 9-ը նշեցին հաղթանակած բերդաքաղաք Շուշիում: 

Ուսանողները մասնակցեցին տոնական միջոցառումներին, եղան բերդաքաղաքի գեղատեսիլ վայրերում: Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում:
Լիլիթ Մարգարյան