Կազմակերպվել է «Ինտելեկտը՝ հաղթանակի գրավական» խորագրով ինտելեկտուալ խաղ

15.05

2019

IMG 1882 IMG 1917

IMG 1944 IMG 1853

Մայիսի 15-ին ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի աշխարհագրության ամբիոնի դասախոս Ռուբինա Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ինտելեկտը՝ հաղթանակի գրավական» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ նվիրված մայիսյան տոներին:

Խաղին մասնակցում էին աշխարհագրություն մասնագիտության բոլոր կուրսերը ներկայացնող «Բեկոր», «Կոմանդոս», «Շուշի», «Հարսանիք լեռներում» և «Կիլիկիա» թիմերը:

Տրամաբանական-աշխարհագրական 12-ական հարցերից բաղկացած երեք խաղափուլերի արդյունքում հաղթող է ճանաչվել «Հարսանիք լեռներում» թիմը և դեկանի կողմից պարգևատրվել պատվոգրով:

Խաղը նպատակ ուներ ևս մեկ անգամ մեր հաղթանակները արժևորելու, ուսանողների ակտիվ ժամանցն ապահովելու, նրանց գիտելիքները ոչ ֆորմալ ձևով ևս մեկ անգամ ստուգելու, ինչպես նաև դրանց պաշարը հարստացնելու: Ուսանողները գոհունակություն են հայտնել խաղի ընթացքից, օբյեկտիվ գնահատականներից և ուսումնական գործընթացը հետաքրքիր միջոցառումներով ուղեկցելը համարել անհրաժեշտություն:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ