ԱրՊՀ-ում կազմակերպվել է ֆուտբոլի միջֆակուլտետային մրցույթ

16.05

2019

60543592 2316980301891043 743631097190940672 n  60356736 2316980285224378 3263538574972157952 n

60240125 2316980175224389 8807044660531822592 n 60391230 2316980181891055 2916859058336038912 n

ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մայիսի 13-ից 14-ը կազմակերպվել է միջֆակուլտետային ֆուտբոլի մրցույթ` նվիրված մայիսյան տոներին: Մրցույթին մասնակցել են համալսարանի չորս ֆակուլտետների հավաքական թիմերը: Ընդհանուր արդյունքներով թիմային մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրել է պատմության և իրավագիտության ֆակուլտետի թիմը և արժանացել «ԱրՊՀ գավաթ» մրցանակին:

«Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ: Մենք` ԱրՊՀ ուսանողներս, բացի գիտակրթական, մշակութային միջոցառումներից, կարևորում ենք նաև մարզական ուղղությունը: Տարվա ընթացքում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել են տարաբնույթ մարզական միջոցառումներ: Այս մեկին հատկապես սիրով են ընդառաջել բուհի տղաները»,-ասել է ԱրՊՀ ուսանողական խորհրդի անդամ Լիլիթ Մարգարյանը: