Արցախի պետական համալսարան

60396922 859348381068309 1969025132626182144 n 60345454 859348521068295 2444552005989957632 n

60851364 859348421068305 1619797798440402944 n 61088015 859348471068300 939560100710842368 n

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոսներ Ծովինար Հասրաթյանի և Ժենյա Պողոսյանի հետ մայիսյան տոներին նվիրված միջոցառման շրջանակներում մշակութային ծրագրով այցելել են Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասերից մեկը։

«Զինվորի կողքին, զինվորի մոտ» խորագրով ծրագրի շրջանակում զորամասում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ զինվորների միջև։ Հնչեցին հայրենասիրական կատարումներ, երգ, ասմունք, ազգագրական պարեր, որոնք զինվորների առօրյան դարձրին ավելի հետաքրքիր ու բովանդակալից։ Հայրենասիրական ոգով պարուրված այսպիսի միջոցառումներն, իհարկե, նպաստում են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, որոնց մեծ սիրով են մասնակցում ԱրՊՀ ուսանողները։

Արգինե Սարգսյան