ԱրՊՀ-ում կկազմակերպվեն հոգեբանական դասընթացներ

22.05

2019

hog.kentronՄայիսի 26-ին` ժամը 17:00-ին, ԱրՊՀ համար 3 մասնաշենքի թիվ 20 լսարանում ՀՀ-ում գործող «ԺԵՍՏ» հոգեբանական կենտրոնի մասնագետները անց են կացնելու հոգեբանական դասընթացներ` ոլորտի արդիական նշանակություն ունեցող թեմաների շուրջ: 

«ԺԵՍՏ» հոգեբանական կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականին Արկադի և Մարիամ Մեհրաբյանների կողմից։ Առաջին օրերից էլ կենտրոնն իր առջև խնդիր էր դրել համագործակցել բոլոր այն ոլորտների հետ, որոնք շահագրգիռ են անձի զարգացման հարցում: Այսօր կենտրոնը համագործակցում է բազմաթիվ բուժհիմնարկների, կրթության ոլորտի օղակների ներկայացուցիչների հետ:

Դասընթացներին մասնակցել ցանկացողները գրանցվելու համար կարող են զանգահարել

097 31 99 26, 097 72 99 26 հեռախոսահամարներով: