Արցախի պետական համալսարան

  

  Արցախի մայր բուհը պլանային միջոցառումների շարքում իրականացնում է նաև այցելություններ՝

հանրապետության տարբեր շրջանների դպրոցները: Նման այցի շրջանակներում ԱրՊՀ դասախոսները՝ ռեկտոր Ստեփան Դադայանի գլխավորությամբ, ապրիլի 12-ին եղած Մարտակերտ քաղաքի Վլադիմիր Բալայանի անվան համար 1 դպրոցում: Բուհի դասախոսների նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել և զարգացնել դպրոց-համալսարան կապը, վերհանել առկա խնդիրներն ու համատեղ ուժերով փորձել լուծում տալ դրանց: Շփվելով ուսուցիչների և աշակերտների հետ, մայր բուհի դասախոսները ծանոթացան տեղում դասավանդման հնարավորություններին: Թերևս ամենաշատը նրանց հետաքրքրում էր, թե այսօրվա բարձր դասարանների աշակերտները գիտելիքների ինչ բազա ունեն: Յուրատեսակ պարապմունքներից հետո տեղի ունեցավ հանդիպում ուսուցչական կոլեկտիվի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեցին կրթությանն առնչվող հարցեր: