«Ֆինանսիստի նկատմամբ մասնագիտական պահանջները ժամանակակից աշխատաշուկայում» թեմայով քննարկում ԱրՊՀ-ում

07.06

2019

IMG 5192 IMG 5168

IMG 5203 IMG 5179

Աշխատաշուկայում պահանջված մասնագետ պատրաստելու նպատակով  ԱրՊՀ-ն տարբեր ձևաչափերով համագործակցում է գործատուների հետ` հաշվի առնելով մասնագետի առջև դրված նրանց պահանջները: Այս նպատակին  էր միտված այսօր ԱրՊՀ-ում կազմակերպված  «Ֆինանսիստի նկատմամբ մասնագիտական պահանջները ժամանակակից աշխատաշուկայում» թեմայով կլոր սեղան-քննարկումը, որին ներկա էին  ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսներ, գործատուներ, ԱՀ ֆինանսների նախարարության պատասխանատուներ:

Խոսելով կլոր սեղան-քննարկման նպատակների մասին` միջոցառման նախաձեռնող, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը նշել է, որ աշխատաշուկան շատ արագ է փոխվում, նրա հետ` բիզնեսը, ուստի փոխվում է նաև բուհերի կողմից թողարկվող շրջանավարտների նկատմամբ պահանջները:

IMG 5161«Միայն ԱրՊՀ և իրական տնտեսություն գործակցության, միասնական ջանքերի շնորհիվ կարելի է  ապահովել ժամանակակից աշխարհում որակյալ մասնագետներ պատրաստելու համար անհրաժշետ պայմաններ»,-ասել է Ն. Ավանեսյանը`  կարևորելով ֆինանսահաշվային ամբիոն և գործատու  կառուցողական ու արդյունավետ փոխգործակցությունը:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով քննարկման կազմակերպիչներին ու մասնակիցներին, ներկայացրել է ռազմավարական պլանով ամրագրված ֆակուլտետի առաքելությունը, ըստ որի շեշտադրվում  է ոչ միայն ուսանողակենտրոն ուսուցումը, այլ նաև որակյալ մասնագետների թողարկումը: Ըստ նրա` ուսումնական ծրագրերը վերջնական ձևավորվելու են` հաշվի առնելով մասնագետների նկատմամբ ունեցած գործատուների պահանջները:

Խոսելով ժամանակակից մասնագետի առջև դրված պահանջներից` ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը կարևորում է տեսական և գործնական գիտելիքներին տիրապետելը, որոշակի իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելը, ստեղծագործ միտք ունենալը, տվյալ ոլորտի իրավական ակտերին, իր մասնագիտության միջազգային փորձին որոշակի առումով տեղյակ լինելը, համակարգչային, էլեկտրոնային կառավարման համակարգերին տիրապետելը:IMG 5162

Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը կարևորում է ուսանողների մոտ գործնական հմտությունների զարգացման անհրաժեշտությունը և նշում, որ փորձուսուցումը նպատակային ու արդյունավետ կազմակերպելը կնպաստի  դրան:

IMG 5208«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ  գործադիր տնօրեն Նվեր Ազատյանը կարևորել է ոլորտի օրենսդրական փոփոխությունների ու նորարարությունների ներառումը դասընթացում և դասախոսությունների միջոցով պարբերաբար ուսանողներին իրազեկելը, որպեսզի շրջանավարտը հնարավորինս տեղյակ լինի ոլորտի օրենսդրական դաշտին:

Ամփոփելով քննարկման ադյունքները` մասնակիցները կարևորել են նման ձևաչափով հանդիպումները պարբերական դարձնելը, իսկ  գործատուները գոհունակություն են հայտնել ԱրՊՀ շրջանավարտների մասնագիտական պատրաստվածությունից:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ