ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը

13.06

2019

IMG 5452 IMG 5458

IMG 5493 IMG 5477

Այսօր` հունիսի 13-ին, ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը, որին ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, քաղաքագիտության բաժնի ուսանողներ: Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը ներկայացրել է բանախոսին և կարևորել ոչ ֆորմալ կրթության նշանակությունը:

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը դասախոսության ընթացքում խոսել է Արցախի և ՀՀ ապագայի իր տեսլականի մասին, անդրադարձել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, մարտահրավերներին և դրանք հաղթահարելու մեխանիզմներին:

«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ: Պետք է հաշվի առնենք տարածաշրջանային, աշխարհաքաղաքական զարգացումները և ունենանք ճանապարհային քարտեզ, որը կուղենշի, թե դեպի ուր ենք գնում»,-նշել է նա` հավելելով, որ Արցախի հարցը ոչ միայն հայության հարցն է, այլև` տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական:

Քաղաքագետը կարևորել է երկու հայկական պետությունների միացման և միացյալ Հայաստան ունենալու գաղափարը` ներկայացնելով դրան հասնելու հնարավոր ուղիները, մեխանիզմները, սցենարները:

Դասախոսության վերջում բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին: