Դիպլոմների շնորհման արարողություն բանասիրական ֆակուլտետում

28.06

2019

IMG 6509 IMG 6475

IMG 6546 IMG 6567

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում տեղի է ունեցել մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը, շնորհավորելով շրջանավարտներին մագիստրոսի կոչման արժանանալու առթիվ, նշել է, որ նրանք իրենց տարիների աշխատանքով պիտի փաստեն, որ պատրաստ են գիտելիքները կիրառելու հանուն Արցախի բարօրության:

«Հպարտության մեծ զգացումով ենք ձեզ ճանապարհում: Մեզանից ոչ ոք ջանք ու եռանդ չի խնայել, որ դուք դառնաք լավ մասնագետներ: Դուք շատ մեծ պարտավորությամբ, տիրոջ ու ծառայի պարտականություններով դուրս եք գալիս մեծ կյանք: Ձեզանից պահանջվելու է, որ մաքսիմալ նվիրվեք ձեր սիրելի աշխատանքին, հայրենիքին»,- ասել է գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշան Խաչատրյանը` մաղթելով նրանց հաջողություններ:

Շրջանավարտներին շնորհավորել է նաև գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանը` խորհուրդ տալով լրացնել բաց թողած գիտելիքները: