ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

28.06

2019

IMG 67410 IMG 6707

IMG 6722 IMG 6667

Այսօր ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում հյուրընկալվել է պրակտիկ հոգեբան Անի Աբրահամյանը և ուսանողների, մագիստրանտների համար անցկացրել գործնական պարապմունք` «Հոգեբանական մանիպուլյացիա» թեմայով:

Պարապմունքի ընթացքում քննարկվել է, թե ինչպես են մանիպուլյատորները ղեկավարում իրենց զոհերին, ներկայացվել դրդապատճառները, մանիպուլյացիային հակազդելու մեխանիզմները:

Ա. Աբրահամյանը նշել է, որ այսօր ցանկացած պահի մենք բոլորս ենթարկվում ենք ամենատարբեր մանիպուլյացիաների` մասնավորապես նշելով հեռուստատեսային, ինտերնետային գովազդները, անոնսները, գովազդային վահանակները, տպագիր մամուլը և այլն:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր, հ.գ.թ. Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ միջոցառման համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև «Շող» ցերեկային համայնքահեն կենտրոնի հոգեբանամանկավարժական տարաբնույթ խնդիրներ ունեցող երեխաներին ուսումնական տարվա ընթացքում աջակցություն ցուցաբերած ԱրՊՀ ուսանողների  աշխատանքները:

«Շող» ցերեկային համայնքահեն կենտրոնի համակարգող Դ. Գալստյանը ռեկտորին ուղղված շնորհակալական նամակում բարձր է գնահատել ԱրՊՀ-ի կատարած աշխատանքը, որտեղ մասնավորապես նշել է, որ ուսանողների և համալսարանի հոգեբանական կենտրոնի անձնվեր աշխատանքի շնորհիվ իրենց կենտրոնի սաների մոտ արձանագրվել է զարգացման դրական դինամիկա: Նա նաև հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի և կնպաստի ծանր իրավիճակում հայտնված դժվար դաստիարակվող երեխաներին համակողմանի կրթություն ստանալու, իրենց ներուժը բացահայտելու, առողջ արժեհամակարգ ունենալուն և հայրենիքի համար բարիք գործող անհատներ դառնալու:

Մի շարք ուսանողներ հասարակական հիմունքներով կենտրոնին աջակցելու համար խրախուսվել են կամավորական աշխատանք իրականացնելը հավաստող տեղեկանքներով: