Ի գիտություն ԱրՊՀ ուսանողների

03.07

2019

65867448 889960838007063 6957565656212439040 nՍիրելի՛ ուսանողներ, օգոստոսի 6-ից 17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան 7-րդ ամառային Համահայկական խաղերը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում: Հուլիսի 8-ից մեկնարկում են համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքները, որտեղ անհրաժեշտ է ուսանողության ներուժը:

 

Հարգելի’ ուսանողներ, կամավորագրվելու համար կարող եք դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարել 047 94 91 50, 097 57 76 60 հեռախոսահամարներով: Վերջնաժամկետը մինչև հուլիսի 5-ն է:

Հիշեցնենք, որ այս տարի նշվում է համահայկական խաղերի 20-ամյակը, որի առթիվ աննախադեպ իրադարձություն է սպասվում, և ամառային խաղերը անց են կացվելու բարձր մակարդակով: Մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային խաղերին կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ, 17 մարզաձևից 12-ի մրցումները նախատեսվում են անցկացնել Արցախում: