ԱՀ նախագահը պարգեվատրել է բուհը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին

05.07

2019

040719ArPhShoushTekhnolDiplomner-2 040719ArPhShoushTekhnolDiplomner

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2018-2019 ուստարում Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած 85 շրջանավարտներին դիպլոմների հանձնման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ԱՀ նախագահ Բակո Սահակյանը դիպլոմների հետ միասին շրջանավարտներին հանձնել է նաև դյուրակիր համակարգիչներ, ինչպես նաև 100 հազարական դրամ:

Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել նրանց հաջողություններ եւ ամենայն բարիք:

66134193 1120186408175698 671390563316006912 n«Եղեք ուժեղ ու խիզախ ձեր հայրերի եւ պապերի պես: Նրանք կերտել ու պաշտպանել են մեր անկախությունը, դուք պետք է այն զորացնեք ու ամրապնդեք: Թող այս հաջողությունները լինեն շարունակական եւ ուղեկցեն ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում»,- ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը:

Արարողությանը ներկա   ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ևս շնորհավորել է     շրջանավարտներին:

«Մասնագիտական   կրթությունը մեր   երկրում թևակոխել է բարեփոխումների նոր փուլ, որը   պետք է   ապահովի անցումը որակական   նոր մակարդակի: Դրան է միտված   պետական քաղաքականության   շրջանակներում   իրականացվող   ծրագրերը, մասնավորապես,   բարձրագույն   ուսումնական հաստատությունների   ինստիտուցիոնալ   հավատարմագրման գործընթացը, որը մեկնարկել է նախորդ տարի՝   հնարավորություն տալով     մեր   բուհերին   ինքնագնահատման   և   ինքնավերլուծության   միջոցով վեր   հանել առկա խնդիրները և     մշակել բուհի   զարգացման ռազմավարական   նոր ծրագրեր»,- մասնավորապես ասել է   ԿԳՍ նախարարը:

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ   Էլեոնորա Հասրաթյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել բուհի պրոֆեսորադասախոսական կազմին` մասնավորապես նշելով.

«Մենք   Արցախի   զինվորներն   ենք, և մեր   գիտությունը   այն ուժն է, որով   պետք է կերտենք     մեր երկրի խաղաղ ապագան: Մեր ձեռքբերումների համար   մենք շնորհակալ ենք   մեր   դասախոսներին, իսկ մեր երկրի   խաղաղ ապագայի համար   շնորհակալ ենք մեր հարազատներին: Թո´ղ խաղաղությամբ բացվի   Արցախ աշխարհի   ամեն   մի առավոտը   և   մենք՝ գիտության զինվորյալներս,   կերտենք մեր երկրի առողջ ապագան»:109653

Իրավագիտության ֆակուլտետի   շրջանավարտ Նորա Գարաքյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել երկրի նախագահին`նշելով, որ գերազանցության դիպլոմը երկրի նախագահի ձեռքից ստանալն անչափ պատվաբեր և պարտավորեցնող է:

«Դեռևս     2015 թվականին ընդունվելով ԱրՊՀ` ես անգամ   չէի կարող պատկերացնել, որ մայր բուհը կավարտեմ գերազանցության դիպլոմով   և կարժանանամ այն  անձամբ ԱՀ   նախագահի ձեռքից ստանալու պատվին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Բակո Սահակյանին`   նախագահական նստավայրում ընդունելություն կազմակերպելու   և   մեր ավարտական   վկայականները մեզ անձամբ հանձնելու համար»,-նշել է Ն. Գարաքյանը:

Միջոցառմանը   ներկա էին ԱՀ Ազգային ժողովի   նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, պաշտոնատար այլ անձինք: