ԱրՊՀ ռեկտորն ընդունել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին

08.07

2019

IMG 7015 IMG 6988

Այսօր` հուլիսի 8-ին, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին և «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանին:

Ողջունելով հյուրերին` ռեկտորը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը հոգևոր, գիտամշակութային արժեքների, ազգային ինքնության պահպանման տեսանկյունից` հավելելով, որ Մատենադարանը այն եզակի կառույցներից է, որ իր գիտական հեղինակությունը միշտ բարձր է պահել  բոլոր ժամանակներում:

Հանդիպմանը քննարկվել են Մատենադարանի նախաձեռնությամբ օգոստոսի 26-ից 28-ը Արցախում կայանալիք «Հայոց   արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովին ԱրՊՀ-ի մասնակցության և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ԱրՊՀ ռեկտորը կարևորել է միջազգային գիտաժողովի նշանակությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայագիտության ոլորտում առանցքային նշանակություն ունեցող միջոցառման կայացմանը: