Արցախի պետական համալսարան

114555img   44878797894img

22546786img   337489756img

Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ հուլիսի 28-ից  Արցախի Պատարա գյուղի տարածքում մեկնարկել է ուսանողական միջազգային ամառային վրանային ճամբար, որը կտևի մինչև օգոստոսի 3-ը: Ճամբարին մասնակցում են ուսանողներ ԱրՊՀ-ից, ՀՀ և արտերկրի բուհերից։ Ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու նաև պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, մարզական և մշակութային ծրագրերի: