Շավարշ Քոչարյանի հանդիպումը ապագա պատմաբանների ու քաղաքագետների հետ

16.05

2012

 

  ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հյուրընկալվել է մայր բուհ


և հանդիպում ունեցել ապագա պատմաբանների ու քաղաքագետների հետ: Դիվանագետը ուսանողներին է ներկայացրել ″Ժողովրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության հարաբերակցությունը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերում″ թեման: Նա մեկնաբանեց այն հիմնարար փաստաթղթերը, որոնք հստակեցնում են իրավաբանական երկու նորմերի տեղն ու նշանակությունը միջազգային իրավունքում: Այդ ասպարեզում հիմնարար փաստաթուղթը միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունն է, որի առաջին գլուխը սահմանում է նպատակները, երկրորդը` սկզբունքները, որոնց կիրառման շնորհիվ պիտի կենսագործվեն նպատակները: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, բուհի ղեկավարությունը: