Արցախի պետական համալսարան ընդունված ուսանողների թիվը այս տարի կրկնակի ավելացել է

05.09

2019

There are no translations available.

6e323f3e  IMG 9296

2019-2020 ուսումնական տարում Արցախի պետական համալսարան ընդունված ուսանողների թիվը կրկնակի ավելացել է` նախորդ տարվա համեմատ:

Այս մասին տեղեկացրել է ԱրՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոհար Գասպարյանը:

Ընթացիկ ուստարում ԱրՊՀ բակալավրիատ է ընդունվել 591 ուսանող, որից 450-ը` առկա, 141-ը` հեռակա ուսուցման համակարգ, իսկ նախորդ ուսումնական տարում` 245 ուսանող առկա և հեռակա ուսուցման համակարգերում:

Պատասխանատուի խոսքով` ամենաշատ դիմորդներ են գրանցվել «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆինանսներ ըստ ոլորտի», «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆիզդաստիարակություն և սպորտային մարզումներ», «Իրավագիտություն» մասնագիտությունների ուղղությամբ:

Ընդունվածների արդյունքներով առկա ուսուցման համակարգում առաջատար են «Ֆինանսներ ըստ ոլորտի», «Անգլերեն լեզու և գրականություն», «Իրավագիտություն», իսկ հեռակա ուսուցման համակարգում` «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Իրավագիտություն» մասնագիտությունները:

Ամենաքիչ թվով խմբեր են ձևավորվել «Քիմիա», «Ֆիզիկա», «Հոգեբանություն», «Կենսաբանություն» մասնագիտություններով, իսկ «Քաղաքագիտություն» և «Հաշվապահական հաշվառում ըստ ոլորտի» մասնագիտություններով ընդհանրապես խմբեր չեն ձևավորվել:

Հավելենք, որ Արցախի պետական համալսարանի բակալավրիատում  այս պահի դրությամբ սովորում է 2197 ուսանող, որից 1474-ը` առկա, 723-ը` հեռակա ուսուցման համակարգում: