Բարի գալուստ Գորիս

18.05

2012

 

 

   Մայիսի 18- ին ԱրՊՀ-ի բանասիրության և լրագրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 4-րդ կուրսի ուսանողները,   ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանի և դասախոսների հետ ժամանեցին Գորիս:


003                                             002

Կյանքի ճանապարհի բացման 20-րդ տարեդարձը երկու բուհերի ուսանողները խորհրդանշական հանդիպումով են նշում: Նրանց դիմավորեցին Գորիսի գործընկերները: ԳՊՀ գրականության ամբիոնի վարիչը` Թեհմինա Մարությանը, նշեց, որ այս հանդիպումը խորհրդանշական է: Այն կրում է ՙՈսկե կամուրջ՚ խորագիրը:   Կազմակերպչական աշխատանքները մեծ ոգեվորությամբ են տարվել ուս.խորհրդի և գրականության ամբիոնի համատեղ ջանքերով:

Հյուրերին ընդունեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը: ԱրՊՀ-ի կողմից հրատարակված գրքեր նվիրվեցին Գորիսի համալսարանի գրադարանին և փոքրիկ նվերներ գործընկերներին:

Արցախցի ուսանողները եղան տեղի երկրագիտական թանգարանում, իսկ հետո Ակսել Բակունցի անվան տուն-թանգարանում:Ամենատպավորիչը սակայն Տաթև համալիրն էր, որը և ԱրՊՀ-ի պատվիրակության վերջին մեկնակետն էր:Ուսանողները շատ ոգեվորված էին իրենց ճանապարհորդությամբ:Գորիսի համալսարանականերն վստահ էն,որ համագործակցությունը շարունակական կլինի:

Վերջում բանասիրական և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանը նշեց, որ նախատեսվում է փոխադարձ դասախոսություններ ինչպես գրականության բնագավառում, այնպես էլ, առհասարակ, տարբեր մասնագիտությունների գծով և ԱրՊՀ-ի համալսարանից, և Գորիսի պետական համալսարանից:

 

004                                  005