Նոր ուսումնական տարին եվս հագեցած կլինի հետաքրքիր ծրագրերով

18.09

2019

There are no translations available.

67440467 909489732720840 6735886219219042304 o 60993364 861268274209653 1713336229027643392 n

67614745 911004372569376 4975347277406142464 n 67768010 2371314399807140 7067477846456795136 n

2018-2019 ուսումնական տարին հագեցած էր տարաբնույթ հետաքրքիր միջոցառումներով, որոնք ուղղված են եղել ուսանողների ինքնակազմակերպմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը, գիտելիքների ամրապնդմանը: ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի խոսքով՝ տարին սկսվել է կառուցվածքային փոփոխություններով. համալսարանում առաջին անգամ սկսել են գործել ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժինները, ուսանողները սկսել են կրթաթոշակ ստանալ բանկային պլաստիկ քարտերով:

 Անցած տարվա հոկտեմբերին ԱրՊՀ նոր ռեկտոր է ընտրվել Արմեն Սարգսյանը, և այդ փոփոխությունից հետո հիմնական աշխատանքների բովանդակությունը ավելի է ընդլայնվել:

«Գլխավոր խնդիրը համալսարանի հավտարմագրումն է, և այդ ուղղությամբ համալսարանում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել. միջազգային համապատասխան հավատարմագրող կառույցների ներկայացուցիչները այցելել են ԱրՊՀ` հանդես գալով սեմինար-դասախոսություններվ, ուսուցողական պարապմունքներով: Մեր մասնագետներն էլ այցելել են Երևան՝ անցնելով վերապատրաստման դասընթաց»,- ասել է Վիտյա Յարամիշյանը:

Աշխատանքներ են իրականացվել բուհ-գործատու կապերի ամրապնդման ուղղությամբ: «Այդ շրջանակում բազում միջոցառումներ են իրականացվել, որոնց նպատակը եղել է ինչպես մեր շրջանավարտների ներգրավումը տնտեսության մեջ, այնպես էլ տնտեսության շահագրգռվածության և կապերի ամրապնդումը»: Բազմաթիվ հայտարարություններ, քննարկումներ, ծրագրային փոփոխություններ են իրականացվել, որոնք միտված են եղել ուսանողների մասնագիտական ունակությունների կատարելագործմանը և մրցունակության բարձրացմանը:

Շարունակվել են այցելությունները տարբեր զորամասեր, դպրոցներ, ինչպես նաև համալսարանական կյանքին առնչվող հաստատություններ, ոչ ֆորմալ կրթության շրջանակում տարբեր ոլորտի նշանավոր ներկայացուցիչների հետ հանդիպումները, ինչը նպաստել է հանրային ակտիվության բարձրացմանը: «ԱրՊՀ Խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը մի քանի անգամ հանդիպել է ուսանողների հետ և քննարկել նրանց խնդիրները»,-նշում է մեր զրուցակիցը` կարևորելով նմանատիպ հանդիպումների անհրաժեշտությունը:

Ուսանողական ամառը ևս հագեցած էր համապետական միջազգային նշանակության միջոցառումներով, որին ակտիվ մասնակցել են ուսանողները: «Ամեն տարի ամառը սկսվում է Հանրապետության նախագահի կողմից բուհը գերազանց ավարտած շրջանավարտների դիպլոմների հանձնումով և պարգևատրմամբ: Հատկապես կարևոր էր ուսանողների ներգրավումը CONIFA ֆուտբոլային առաջնությանը և համահայկական ամառային խաղերին, քանի որ դա նպաստել է կամավորական խմբերի ձևավորմանը»,- ասել է Վիտյա Յարամիշյանը՝ առանձնացնելով նաև ավանդույթ դարձած ամառային միջազգային ճամբարները և դրանց շրջանակում կազմակերպած տարաբնույթ հագեցած միջոցառումները:

Խոսելով առաջիկա անելիքներից՝ Վիտյա Յարամիշյանը նշել է, որ տարին ուսանողների համար հիշարժան դարձնելու նպատակով բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում. «Այս տարի լրանում է ԱրՊՀ 50-ամյակը, ինչի առթիվ նախատեսում ենք հրապարակել համալսարանի ողջ պատմությունը ամփոփող եռալեզու գիրք-ալբոմ, կազմակերպել համապետական նշանակություն ունեցող միջոցառումներ, ուսանողական միջազգային գիտաժողովներ»: