ԿՈՒՐՍՂԵԿԻ ԺԱՄԸ` Ի ՆՊԱՍՏ «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ |
18.09 2019 |
ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի աշխարհագրության, կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի առաջին կուրսեցիների կուրսղեկի ժամն անցկացվեց օզոնի շերտի պահպանության միջազգային օրվա խորհրդին համահունչ: Դաս-միջոցառումը վարում էր կուրսղեկ, աշխարհագրության դասախոս Ռուբինա Թովմասյանը: Նրա խոսքով` ուսանողները բավականին տեղեկացված էին օզոնային թաղանթի նշանակության, դրա քայքայման պատճառների ու հետևանքների մասին, դասն էլ ծառայեց նրանց ունեցած գիտելիքների խորացմանն ու ամրապնդմանը:
«Գլխավոր նպատակը ևս մեկ անգամ և՛ նշված խնդրի, և՛ էկոլոգիական բնույթի բազմաթիվ այլ խնդիրների լուծման հրատապությունն ընդգծելն էր: Նման դաս-միջոցառումները փոքրիկ քայլ են «էկոլոգիական գրագիտությունը» զարգացնելու ուղղությամբ»,-նշել է Ռ. Թովմասյանը: |
Обновлено 18.09.2019 13:01 |