Բարոնուհի Քոքսը հանդիպել է Արցախի պետհամալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողության հետ

31.05

2012

 

     Այսօր մայր ԲՈՒՀ-ը հարազատի պես ընդունեց մեր  հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսին: Հարգանքի տուրք մատուցելու ավանդական արարողությունից հետո հանդիպումը շարունակվեց դահլիճում:

 

DSC00222                                    DSC00228            

    Համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը, ողջունելով ներկաներին, մեծ պատիվ համարեց կրթօջախի հարկի տակ ընդունել Արցախի հավատարիմ բարեկամին, ով արդեն 78-րդ անգամ է այցելում Արցախ:

Պատերազմի ամենածանր օրերին նա եղել է մեր կողքին, օգնության ձեռք մեկնել արցախցուն, կիսել մեր ժողովրդի դառնությունը, երկրի սահմաններից դուրս լսելի դարձրել մեր արդարության ձայնը:

Օտար լեզունների ֆակուլտետի դեկան` Էլիանորա Արմենակի Հայրապետյանը, բարոնուհու հետ խոսեց նրա մայրենի լեզվով, որպեսզի արցախցու սերը, համակրանքը ավելի ջերմորեն հայտնի խիզախ կնոջն, ով արհամարհելով ամեն տեսակ դժվարություններ, տարբեր ժամանակներում սատարել է արցախցուն:

Բարոնուհու դասախոսությունը նվիրված էր աշխարհում ցավը մեղմելու ջանքերին, մասնավորապես, իր կողմից 2004 թ. ստեղծված մարդասիրական օգնության հիմնադրամ ոչ կառավարական կազմակերպության գործունեությանը:

Բարոնուհին խոստովանում է , որ այդ գաղափարի համար պարտական է Արցախին: Այստեղից է սկսվել իր մարդասիրական գործունեությունը և շուրջ 8 տարի է , ինչ կազմակերպությունը  օգնության ձեռք է մեկնում Բիրմայում, Նիգերիայում, Ուգանդայում, բժշկական օգնություն ցուցաբերում կարիքավորներին, դասընթացներ կազմակերպում:

ՙԱյն, ինչ տեսնում ես, ցավ է պատճառում, բայց նաև անսահման բավարարվածություն ես զգում, երբ կարողանում ես օգնել կարիքավորին՚, խոստովանում է մեծ մարդասերը և խորհուրդ է տալիս բոլորին առաջնորդվել իրենց կազմակերպության նշանաբանով. ՙՄենք չենք կարող ամեն ինչ անել, բայց մենք չենք կարող ոչինչ չանել՚:

Վերջում հաճելի անակնկալ մատուցվեց Քոքսին ԲՈՒՀ-ի ուսանողների կողմից և նրանք հուսով էին, որ իրենց նվերը մեծ տեղ կունենա բարոնուհու սրտում:

 

DSC00236                             DSC00238