ԱրՊՀ ուսանողները մասնակցել են ուսանողական շաբաթին

20.09

2019

IMG 9898   IMG 9894  

Արցախի պետական համալսարանի ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնի, ինչպես նաև «Սիներջի» ընկերության համատեղ նախաձեռնությամբ բուհ-գործատու կապի ամրապնդման նպատակով ԱրՊՀ ուսանողները մասնակցել են «Սիներջի» ընկերության կազմակերպած «Ուսանողական շաբաթ» դասընթացին:

Այն նախատեսված էր ծրագրավորող երիտասարդների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց գործունեությունը ծավալել ՏՏ ոլորտում: Ուսանողական շաբաթվա շրջանակներում քննարկվել են տարաբնույթ թեմաներ` ծրագրավորողի կարիերան և ինչու արժե դառնալ ծրագրավորող, բեմադրողից՝ ծրագրավորող, ծրագրավորման ոլորտի մասնագիտությունները, վեբ ծրագրավորում, ինչպես համատեղել ծրագրավորողի աշխատանքը՝ լինելով ուսանող, պարզ կայք պատրաստելու ձևերը, տվյալների բազաներ, Սիներջին և Սիներջիի ծրագրավորման դպրոցը և այլն:

Ուսանողները գոհունակություն են հայտնել ծրագրից և նշել դրա արդյունավետությունը: