Անկախ փորձագետ Թոնի Բասը հանդիպել է ուսանողների հետ

30.09

2019

IMG 0673 IMG 0654

IMG 0677 IMG 0669

Նախկին դիվանագետ, անկախ փորձագետ և տարբեր մասնագիտացումների գծով վերապատրաստման մասնագետ Թոնի Բասը Արցախի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ, որին մասնակցել են բանասիրական ֆակուլտետի «Թարգմանչական գործ», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ սովորող ուսանողները:

Նախքան հանդիպման մեկնարկը` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ընդունել է Թոնի Բասին և շնորհակալություն հայտնել համալսարանում դասախոսությամբ հանդես գալու համար: Թոնի Բասը հանդես է եկել դասախոսություններով՝ «Հաղորդակցության հմտություններ (միջմշակութային հաղորդակցություն, PR և մեդիա, մամուլի հաղորդագրությունների կազմում, հաղորդակցում ճգնաժամերը կարգավորելու ժամանակ, լոբբինգ)» և «Բանակցային հմտություններ» թեմաներով:

Փորձագետը ուսանողների հետ քննարկել է մշակութային կողմնորոշման տարրերը, մշակութային տարբերությունների գնահատումը:

Ուսանողները պահանջված և կարևոր են համարել դասախոսությունը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է ընձեռել իրենց գիտելիքներն ավելի խորացնելու քննարկման առանցք դարձած թեմաներից: Դասախոսությունն ուղեկցվել է քննարկումներով:

Նշենք, որ Թոնի Բասն իռլանդացի է, նախկին դիվանագետ և մի քանի պետական գերատեսչությունների նախկին պաշտոնյա, որն այժմ բնակվում է Հոլանդիայում և տարբեր երկրներում հանդես է գալիս որպես անկախ փորձագետ և վերապատրաստման մասնագետ հետևյալ մասնագիտությունների գծով. ԵՄ ինտեգրում, ԵՄ պատմություն և նորանոր զարգացումներ, ԵՄ որոշումների կայացման համակարգեր, բանակցային հմտություններ, հաղորդակցության հմտություններ, հանրային կառավարման բարեփոխումներ, արդյունավետ կառավարման համակարգեր, ռազմավարության մշակում, անձնակազմի կառավարում, BREXIT և այլն: Թոնի Բասը նաև Եվրոպայի քոլեջի և Քլինգենդալի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հրավիրյալ դասախոս է և անկախ խորհրդատու: ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում Թ. Բասը «Հաղորդակցության հմտություններ» է դասավանդում 2014 թվականից: