ԱրՊՀ հոգեբանական կենտրոնին կից բացվել է «Պոզիտիվ» հոգեբանական ակումբ: Ակումբի հիմնական նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կայացմանը, խթանել նրանց գիտահետազոտական և պրակտիկ կարողությունների ձևավորմանը, աջակցել դասընթացային-գիտական, ավարտական, մագիստրոսական թեզերի մշակմանը, պարզապես հարթակ դառնալ ակտիվ շփումների և վարժանքների համար:
«Պոզիտիվ» հոգեբանական ակումբը.
-այն տեղն է, որտեղ կարող եք մատչելի ձևով գիտելիքներ ստանալ հոգեբանության մասին,
-այն տարածքն է, որտեղ կարող եք ավելին իմանալ ձեր և այլոց մասին,
- այն մթնոլորտն է, որտեղ կարող եք կիսել ձեր մտքերը, կարծիքներն ու զգացմունքներն այն մարդկանց հետ, ովքեր նույնպես հետաքրքրված են,
- այն միջավայրն է, որտեղ կարող եք հետաքրքիր ժամանակ անցկացնել, ընդլայնել ձեր շփման, հաղորդակցման շրջանակը,
- մարդկանց այն շրջանակն է, ովքեր անտարբեր չեն իրենց կյանքի նկատմամբ և ուղիներ են փնտրում այն ավելի լավը դարձնելու համար:
Ակումբին անդամակցելու համար անհրաժեշտ է միայն գրանցվել:
Ակումբը բաց է ուսանողների, բոլոր ցանկացողների համար:
Ակումբին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է:
Գրանցվելու համար անհրաժեշտ է դիմել ԱրՊՀ հոգեբանական կենտրոն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
☎( 097) 72-99-26
☎(097) 31-84-13
Հասցե` Տիգրան Մեծ 10 (ԱրՊՀ 3-րդ մասնաշենք)