Պատմաճանաչողական այց դեպի Գտչավանք

01.10

2019

70852741 1463046587170110 2694629453211893760 n 71146586 523582815137144 7714280649716137984 n

Սեպտեմբերի 29-ին ԱրՊՀ «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի և ավագ դասախոս Իսկուհի Ավանեսյանի գլխավորությամբ, պատմաճանաչողական այց կատարեցին դեպի Գտչավանք։

Գտչավանք միջնադարյան վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ։ Տողասարի կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գոգավորությունում` թավուտ անտառների մեջ դեռ շատ հեռվից երևում է նշանավոր Գտչավանքի գմբեթը։ Ուսանողները շրջեցին համալիրի տարածքում, դասախոսների կողմից լսեցին դասախոսություն :

Օրը հագեցած էր հետաքրքիր տպավորություններով, հայրենաճանաչողական իմացություններով: Ուսանողները, կարևորելով նման պատմաճանաչողական էքսկուրսիաները, նշում են, որ այդպիսիք յուրահատուկ դաս են, որոնք անհրաժեշտ են համալսարանական կյանքը ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու առումով:

Աշխեն Ասրյան, պատմություն և իրավագիտություն ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ

Обновлено 01.10.2019 05:37