Արցախի պետական համալսարան

 IMG 1375  71601841 2790363027663907 8088925218107555840 n

IMG 1312  72239471 364439424433536 51715353318785024 n

Արցախի պետական համալսարանի գիտական գրադարանում ուսուցչի տոնին ընդառաջ կազմակերպվել է հանդիպում Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, մի շարք գրքերի հեղինակ, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանի հետ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենը, ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ:

IMG 1281

Ողջունելով ներկաներին` գրադարանի տնօրեն Հասմիկ Հարությունյանը նշել է, որ միջոցառման նպատակը գիրք-ընթերցող կապի ամրապնդումն է և ուսուցչի տոնին ընդառաջ յուրատիպ խոնարհում ուսուցչի գործին:
IMG 1308

Բանասիրական ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Զարինե Սառաջյանը, շնորհավորելով ուսուցչի մասնագիտական օրվա առթիվ, նշել է, որ Նատաշա Պողոսյանը այն մանկավարժներից է, որը կարողանում է իր դասը վերածել արվեստի, կրթել, դաստիարակել, մրցունակ սերունդ, որոնք իրենց գիտելիքներով կարողանում են առաջատար բուհերում ընդունվել, սովորել, օլիմպիադաներում բարձր միավորներ արձանագրել և դառնալ աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագետներ:

IMG 1373Ուսուցչի մասնագիտական տոնը շնորհավորել է բանասիրական ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ. Անահիտ Աթայանը: «Նատաշան ուսանողական տարիներին աչքի էր ընկնում իր լուռ, հանգիստ, խոհուն բնավորությամբ: Ակնհայտ տեսնում էի, որ նրա մեջ նստած է մանկավարժ մարդը»,- ասել է Անահիտ Աթայանը՝ աշխատանքային բեղուն գործունեություն մաղթելով իր նախկին ուսանողուհուն:IMG 1394

Հանդիպմանը ներկա էր նաև ԱՀ ԿԳՍ նախարարության մասնագիտական կրթության բաժնի պետ, հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը, ով խմբագրել է Նատաշա Պողոսյանի գրքերը: Նա, խոսելով եվրոպական կրթական համակարգի իդեալական ուսուցչի մասին, նշել է, որ դրա կրողը Նատաշա Պողոսյանն է: «Այսօր մենք լավ կենսագրություն ունեցող մարդկանց կարիք ունենք, ինչը նշանակում է չլինել պատեհապաշտ և պայմանականությունների գերի: Այս ամենը ինձ սովորեցրել է «Մանկավարժի օրագիր» գիրքը»,- ասել է բաժնի պետը՝ հավելելով որ Նատաշա Պողոսյանը բարձրակարգ, իշխանավոր ուսուցչուհու կերպար է:

71142180 430532560911103 223695327138414592 n«Նա մանկավարժ է, հոգեբան, մարտիկ, և այդ ամենը տեղավորում է իր տաղանդի նշույլներում: Օրագրային գրառումների մեջ ամփոփված է ուսուցիչ հասկացության և առաքինության բոլոր կատեգորիաները, բարձրակետերը»,- ասել է բանասիրական ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զինաիդա Բալայանը:

Ուսուցչի աշխատանքին զուգահեռ Նատաշա Պողոսյանը հրատարակել է մի շարք գրքեր, որոնց հերոսներն են իր աշակերտները, որոնցից շատերն այսօր ուսանողներ են և նույնպես ներկա էին միջոցառմանը: «Ինձ ու դասընկերներիս գրքի հերոսներ դարձնելով հեքիաթների անիրական կյանքում, Դուք կերտել եք նվիրական հեքիաթ և մեկն եք այն խիզախ հոգիներից, ովքեր հանձնվել չգիտեն, որոնց համար բարին արարելն ու լավին ձգտելը հոգու անբաժանելի մասն է դարձել»,- ասել է նախկին աշակերտուհի Տաթև Ղահրամանյանը:
71302904 2529782180403134 8512951658316038144 n

ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհավորել է տոնի առթիվ՝ նշելով, որ ուսուցիչը միշտ վերև է թռչում, միշտ պայքարի կիզակետում է, արժեքային վերադասավորումները հաղթահարելի են նրանց շնորհիվ: Նա նաև շնորհակալություն է հայտնել նրանց կատարած անգնահատելի աշխատանքի համար:

Նատաշա Պողոսյանը պատմել է իր ուսանողական տարիներից, մանկավարժական գործունեությունից` ապագա մանկավարժներին պատգամելով երբեք չընկրկել դժվարությունների առջև, միշտ պայքարել, հաղթահարել դժվարությունները, լինել աշխատասեր և հասնել նպատակակետին` ուղենիշ ունենալով լավ մասնագետ դառնալու նպատակը: Նա նաև շնորհակալություն է հայտնել միջոցառումը կազմակերպելու և ջերմ ընդունելության համար` ներկաներին նվիրելով իր գրքերից: