Արցախի պետական համալսարան

IMG 1688 IMG 1658

IMG 1677 IMG 1689

Հոկտեմբերի 2-ին կայացել է Արցախի պետական համալսարանի ՈՒԽ լիագումար նիստ, որին ներկա էին ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ուսանողական գիտական ընկերության նախագահը, ուսանողական խորհրդի անդամներ: Պրոռեկտորը գոհունակություն է հայտնել ուսանողական կառույցների աշխատանքից՝ նշելով, որ համալսարանի ղեկավարությունը նույնպես ուսանողական ակտիվի հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունն է հայտնել աշխատանքի արդյունավետությունից, ուսանողության մեջ տիրող ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտից:

Նիստի մասնակիցները քննարկել են հասարակական ակտիվության միավորների հաշվարկումը, ԱրՊՀ հավատարմագրման գործընթացի ընթացքը, ԱրՊՀ 50-ամյակին նվիրված գիտաժողովին և ֆորումին նախատեսվող անելիքները, խոսել քննաշրջանի ընթացքի, ծանոթության երեկոների, համալսարանական ակումբների և խմբակների, առաջիկա միջոցառումների մասին:

Պրոռեկտորի խոսքով՝ ձևավորվել է ՈՒԽ նոր կազմ, ֆակուլտետներում ընտրվել են համապատասխան տեղակալներ, քարտուղարներ, ուղղությունների պատասխանատուներ:

Ձայների մեծամասնությամբ ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար է ընտրվել բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լիլիթ Մարգարյանը: Նա, շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու և ընտրելու համար՝ ընդգծելով, որ ձևավորված նոր թիմով փորձելու են անել ամեն ինչ՝ ի նպաստ ԱրՊՀ-ի և ուսանողության շահերի: