Արցախի պետական համալսարան

IMG 101587 IMG 157013

IMG 160200 IMG 160349

Ուսուցչի տոնի առթիվ տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ: Մրցույթին մասնակցում էին ֆակուլտետի տարբեր մասնագիտության ուսանողները:

«Խաղի նպատակն է զարգացնել ուսանողների աշխարհայացքը, ակտիվացնել ուսանողական կյանքը և դարձնել ավելի հետաքրքիր»,- ասել է ուսանողուհի Մարիա Մինասյանը՝ կարևորելով ուսանողական առօրյայի բազմազանությունն ապահովող միջոցառումների կազմակերպումը:

Մրցույթի ընթացքում հնչել են տարբեր ոլորտներից հարցեր, որոնք, ուսանողուհի Լուիզա Հայրիյանի խոսքով, նպաստում են ուսանողների տրամաբանական մտածողության զարգացմանը, ընդգրկուն և բազմաբովանդակ գիտելիքների հաղորդմանը:

Հաղթող թիմերը պարգևատրվել են պատվոգրերով: