Այցելություն հանրակրթական դպրոց

04.10

2019

71717732 2604966759593762 2555902426162921472 n   

Ուսուցչի տոնին ընդառաջ բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում հոկտեմբերի 4-ին ԱրՊՀ աշխարհագրության ամբիոնի մի խումբ ուսանողներ և դասախոսներ, ա.գ.թ. Վիլեն Սաֆարյանի գլխավորությամբ, այցելեցին Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերի դպրոցներ:

71294681 2260967110830545 4218350804630765568 nՀամալսարանականները ծանոթացան դպրոցների խնդիրներին: Աշխարհագրության ամբիոնի դասախոս Ռ. Թովմասյանի 72459704 1770916369874497 3212891667782696960 nխոսքով`  մտահոգիչը  մասնագետների պակասն է և որոշակի գույքային խնդիրները: Վ. Սաֆարյանը, շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ, պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցույց տալ:

«Մենք քարտեզներ նվիրեցինք դպրոցին՝ ակնկալելով, որ դրանք կօգնեն աշխարհագրության դասավանդումն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Մեզ համար հաճելի էր այն փաստը, որ, ի հեճուկս գյուղում առկա բազմաթիվ խնդիրների, աշակերտներն իրենց ապագան տեսնում են միայն հայրենիքում»,- նշում է աշխարհագրություն 3-րդ կուրսի ուսանողուհի Իվետտա Հովսեփյանը: