Արցախի պետական համալսարան

IMG 1840   IMG 1981

Ուսուցչի տոնի առթիվ Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում: 

Շնորհակալություն հայտնելով ուսուցիչների  աշխատանքի  համար՝ ուսանողուհի Մելինե Ղալայանը իր խոսքում նշել է, որ ուսուցչի գործը լոկ աշխատանք չէ, ուսուցչի գործը ճակատագիր է, ժպիտ է, հավատ ու հույս է, ոգեղեն կերտվածք ու արարող լույս:

Միջոցառման ընթացքում ուսանողները ասմունքել են, հանդես եկել երաժշտական, պարային կատարումներով:

Ուսուցչի հանդեպ իր սերն ու հարգանքն է արտահայտել ուսանողուհի Արփինե Մկրտչյանը՝ ընդգծելով, որ նրանք են հանդիսանում հասարակության գիտակցությունը արթուն պահող և գիտելիքներով սնուցող աղբյուրը:

Ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը շնորհավորել է բոլոր ուսուցիչներին օրվա առթիվ և արժևորել նրանց գործը: Նա նաև շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ ուսանողներին՝ կոչ անելով պահպանելու սերը ուսուցչի, կրթության, դպրության նկատմամբ:

«Ուսուցիչներին հարգելով` մենք ինքներս մեզ բարձրացնում ենք, մարդկայնացնում: Սերունդները պետք է պարտավորված լինեն հիշելու, պատվելու, բարձրացնելու բոլոր ուսուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել սերունդ դաստիարակելու համար»,- ասել է ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:

Ուսուցչի միջազգային օրը շնորհավորել է նաև մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին: