ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետը

08.10

2019

IMG 2164 IMG 220126

Արցախի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դիմորդների հետ աշխատանքների համակարգող Աստղիկ Աթանյանը և հանդես եկել դասախոսությամբ:

Նա ներկայացրել է hանրային առողջապահության ոլորտը, այդ ոլորտում կրթության աշխատանքային և մասնագիտական հեռանկարները, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրի ընդունելության պահանջները, ընթացակարգն ու վերջնաժամկետները, ինչպես նաև ուսման վարձի օժանդակության արտոնյալ պայմանները:

Անդրադառնալով մարդու առողջությանը ազդող գործոններին` նա առանձնացրել է սոցիալ-տնտեսական գործոնները, ֆիզիկական միջավայրը, վարքագիծը, բժշկական օգնությունը:

Աստղիկ Աթանյանը ներկայացրել է առողջապահության գործունեության հիմնական ոլորտները՝ կանխարգելում, խթանում, պաշտպանություն: «Վերջինս նշանակում է վերահսկել ինֆեկցիոն հիվանդությունները, շրջակա միջավայրի հետ կապված վտանգները, ապահովել առողջությանը չվնասող աշխատանքային պայմաններ, ճիշտ կառավարել արտակարգ իրավիճակները»,-ասել է նա:

Մասնագետը պատասխանել է ուսանողների հարցերին: