Արցախի պետական համալսարան

IMG 3033 IMG 3049

Հոկտեմբերի 11-ը նշվում է որպես ընդդեմ ցավի համաշխարհային օր: Օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ  կազմակերպվել է միջոցառում:

Ողջունելով ներկաներին` միջոցառման կազմակերպիչ  Ռոզալյա Հարությունյանը խոսել է  օրվա խորհրդի, ցավի գործընթացում հոգեբանական գործոնների ունեցած դերի մասին: Ելույթներով հանդես են եկել նաև ուսանողներ:

«Ցավը հասկանալու և հաղթահարելու համար տարբեր մասնագետներ պետք է համագործակցեն: Ցավը և հոգեբանական գործոնը պատճառահետևանքային կապի մեջ են»,- ասել է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Էլեն Իլյազյանը՝ հավելելով, որ ինչպես ցավն է ընդունակ առաջացնելու սթրես, այնպես էլ քրոնիկ սթրեսը ընդունակ է դրսևորվել ցավի միջոցով:

Ուսանողուհի Իննա Գրիգորյանը նշել է, որ գլխուղեղն ընդունում է ցանկացած ցավի ազդանշան, սակայն ինքը ցավ չի զգում, քանի որ չունի նյարդային ընկալիչներ:

Միջոցառումը կարևորել են ֆակուլտետի դեկանը և ուսանողները` համարելով այն ոչ ֆորմալ կրթության հարթակ: