Կոմիտասի 150-ամյակի առթիվ ԱրՊՀ-ում կազմակերպվել է միջոցառում

14.10

2019

IMG 3084 IMG 3109

IMG 3138 IMG 31029

Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առթիվ Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է գրական-գեղարվեստական միջոցառում: Ուսանողները ասմունքել են, հանդես եկել երաժշտական կատարումներով, իրենց ելույթներում ներկայացրել Կոմիտասի կենսագրությունը, երաժշտական գործունեությունը` կարևորելով նրա ունեցած ավանդը հայ ժողովրդական երգարվեստում:

Միջոցառման նախաձեռնողը բնագիտական ֆակուլտետի «Աշխարհագրություն» մասնագիտության ուսանողուհի Մարիամ Ասրյանն էր, ում խոսքով` նպատակն էր երիտասարդությանը ավելի ճանաչելի դարձնել Կոմիտաս հանճարի կերպարը:

«Կոմիտասը հայոց պատմության մեջ այն կարևոր հերոսն է, որի ստեղծագործություններում արտացոլված են միաժամանակ հայ մարդու և՛ուրախությունը, և՛ տխրությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Կոմիտասը հայերի մշակութային այցեքարտն է ամբողջ աշխարհում:

«Կոմիտասի համերգային շրջագայությունները նպատակ ունեին հասարակությանը ծանոթացնել հայ ժողովրդական երաժշտությանը և այդ ասպարեզում կատարած ուսումնասիրություններին»,- նշել է ուսանողուհի Գալինա Պողոսյանը՝ ընդգծելով, որ իր դասախոսությունները Կոմիտասը ուղեկցում էր ժողովրդական երգերի ոգեշունչ մեկնաբանմամբ:

Միջոցառման ավարտին ներկաները դիտել են Կոմիտասի կենսագրության մասին պատմող հեռուստաֆիլմ: