Դժվար է լինել համեստ, երբ դու ուժեղագույնն ես, երբ մի ողջ ազգի հպարտությունն ես. այդպիսինն է նա

15.10

2019

72970852 554492425318961 662727730244091904 nԴժվար է լինել համեստ, երբ դու ուժեղագույնն ես, երբ մի ողջ ազգի հպարտությունն ես ու լավագույնը: Հենց այդպիսինն է իմ զրուցակիցը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը՝ համեստ, ուժեղ, մի ողջ ազգի պարծանք: Նրան բոլորը գիտեն՝ անկախ սեռից, տարիքից ու մասնագիտությունից:
Նրա համար ծանրամարտը ապրելակերպ է, կյանքի անբաժան ու կարևորագույն մաս: Օրերս Ս. Մարտիրոսյանը Արցախում էր և, առիթն օգտագործելով, զրուցեցինք նրա հետ սպորտի և հետաքրքրող այլ հարցերի շուրջ:
-Սիմոն, ինչպե՞ս և ե՞րբ եք ընտրել սպորտն ու ծանրամարտը:

-Առաջին քայլերը դեպի սպորտ եղել է 11 տարեկանում.սկզբում բռնցքամարտով եմ զբաղվել՝ Էջմիածնում, իսկ որոշ ժամանակ հետո սկսել եմ մասնակցել ծանրամարտի պարապմունքներին. գնացել եմ ու սիրահարվել այդ սպորտաձևին: Մնացել եմ այնտեղ մինչև հիմա: Եթե անցյալ վերադառնայի, կամ ժամանակի անիվը հետ պտտել ստացվեր, միանշանակ նորից ծանրամարտը կընտրեի, որովհետև այն իմն է և վերջ:

-Պարապմունքների սկզբում նման հաջողություններ պատկերացնո՞ւմ էիք:

-Ճիշտն ասած պատկերացում չեմ ունեցել, որ ասպիսի հաջողություններ կունենամ,բայց միանշանակ,չկա այդպիսի զինվոր, որ չցանկանա գեներալ դառնալ: Ճիշտ է,փոքր տարիքում   ծանրամարտի գնացել եմ ուղղակի առողջ ապրելակերպի ու գեղեցիկ կազմվածքի համար, բայց հետո արդեն ամեն ինչ ինքն իրեն ստացվեց:
-Ի՞նչ սպասել Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանից կայանալիք Օլիմպիական խաղերից:

-Կգնամ ու հետ կգամ, բայց անպայման մեդալով, և միանշանակ մեդալի գույնը շատ կարևոր է. ինչքան փայլուն,այնքան ավելի լավ: Գնում ենք ոսկու համար, իսկ թե ինչպես կստացվի, դա էլ մրցումները ցույց կտան:

-Ապագայում ինչպիսի՞ն կլինի ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի խորհուրդը իր երեխային, եթե նա ընտրի նույն սպորտաձևը:
-Սեռը կարևոր է. եթե տղա լինի, կողմ կլինեմ, որովհետև այս սպորտաձևը ինձ շատ բան է տվել. թե՛ ապրելակերպ, թե՛ նոր շրջապատ, թե՛ հետաքրքիր հիշողություններ, ամեն ինչ տվել է ինձ, և ես շատ շնորհակալ եմ ծանրամարտին ու կուզենայի, որ իմ որդին շարունակի իմ ճանապարհով: Բայց իմ աղջիկ երեխային հաստատ չեմ տա ծանրամարտի, որովհետև այն տղամարդու սպորտաձև է, ոչ թե կանացի:
-Բազմաթիվ մեդալներից ու   հաղթանակներից հետո, հետաքրքիր է, հայ մարզիկն ինքն իրեն հաջողակ համարո՞ւմ է, թե՞ ոչ:

-Որոշ չափով այո, հաջողակ համարում եմ, և հաջողության հասնելու համար պետք է լինել նպատակասլաց, լսել մարզչին, ու ամեն ինչ գիտակցաբար անել:

- Եվ որպես հարցազրույցի վերջաբան` Սիմոն Մարտիրոսյանի խորհուրդը նրանց, ովքեր նոր են սկսել զբաղվել ծանրամարտով:

-Սկսնակներին խորհուրդ կտամ լավ սովորել, լսել մարզիչներին, ծնողներին և հստակ գիտակցեն, թե ինչ են ուզում:
-Նորանոր հաղթանակներ ու հաջողություններ եմ մաղթում Ձեզ:
       Հարցազրույցը` Աննա Ահարոնյանի, լրագրություն, 4-րդ կուրս

Обновлено 15.10.2019 04:26