Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

15.10

2019

11 1Սիրելի՛ ուսանողներ, Ուսանողի միջազգայն օրվա և Արցախի մայր բուհի 50-ամյակի կապակցությամբ Արցախի պետական համալսարանը հայտարարում է ուսանողական մրցույթներ` հետևյալ անվանակարգերում`

1.«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի ներբուհական փուլ-անհատական,

2.Ուսանողական թերթի լավագույն թղթակցություն-անհատական,

3.Լավագույն ուսանողական ծրագիր-անհատական կամ խմբային,

4.Լավագույն բանաստեղծություն, արձակ- անհատական,

5.Լավագույն գեղանկար` «Իմ համալսարանը»-անհատական,

6.Լավագույն լուսանկար`«Իմ համալսարանը»-անհատական,

7.Լավագույն տեսահոլովակ` «Իմ համալսարանը»-անհատական կամ թիմային,

8.Ինտելեկտուալ խաղ-ֆակուլտետների թիմերի միջև,

9.Սպորտային խաղեր՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս-ֆակուլտետների թիմերի միջև, սեղանի թենիս` նաև անհատական,

10.Լավագույն հրաձիգ-անհատական:

Մրցույթին ներկայացրած լուսանկարներն ու տեսահոլովակները կտեղադրվեն ԱրՊՀ ֆեյսբուքյան էջում և լավագույն կճանաչվեն ամենաշատ հավանումների արժանացածները:

Բոլոր անվանակարգերում մրցույթները կավարտվեն մինչև 2019թ. նոյեմբերի 12-ը, մրցանակակիրների պարգևատրումը կիրականացվի Ուսանողի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և Կ բաժին կամ զանգահարել 047949150: