Արցախի պետական համալսարան

IMG 3284 IMG 3308

IMG 3292 IMG 3320

ԱրՊՀ-ում կազմակերպվել է գրական-գեղարվեստական միջոցառում` նվիրված գրող, բանաստեղծ Գևորգ Էմինի 100-ամյակին, որին ներկա էին ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Արցախի պետական համալսարանում գործող «Դպրատուն» ուսանողական գրական խմբակը բանասիրության ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի ղեկավարությամբ սկսել է միջոցառումների շարք՝ նվիրված ԱրՊՀ 50-ամյակին: Միջոցառումը այդ նախաձեռնության շրջանակում էր:

«Գևորգ Էմինը, իր գործունեության ընթացքում շարունակելով իր ուսուցիչների ավանդները, կարողացել է հայ բանաստեղծությունը բարձրացնել մի նոր մակարդակի, գրականության մեջ նոր սկզբունքներ մտցնել, հայ գրականությունը ներկայացնել թե՛ հայ ընթերցասեր հասարակությանը, թե՛ համաշխարհային գրական շրջանակներին»,- ասել է Զինաիդա Բալայանը՝ ընդգծելով, որ գրականության մշակները կարևոր դերակատարություն են ունեցել հայ ժողովրդի ազգային մտածելակերպը, աշխարհայացքը զարգացնելու առումով:

Միջոցառման ընթացքում ուսանողները ելույթներ են ունեցել՝ արժևորելով գրողի գրական վաստակը, ասմունքել, հանդես եկել երաժշտական, պարային կատարումներով:

Բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և ուսանողներին հայի, հայերենի ու համալսարանի պատիվը բարձր պահելու համար: