Կազմակերպվել է վոլեյբոլի մրցույթ

16.10

2019

IMG 2813 IMG 2817

IMG 2830 IMG 2843 

Արցախի մայր բուհի 50-ամյակին նվիրված անց է կացվել աղջիկների վոլեյբոլի մրցույթ: Հաղթող է ճանաչվել «Քիմ-կենս-ֆիզ» թիմը, որը պարգևատրվել է պատվոգրով: Նշենք, որ մրցույթն անց է կացվել հոկտեմբերի 8-ից 10-ը, որին հիմնականում մասնակցում էին բնագիտական ֆակուլտետի տարբեր մասնագիտության առաջին կուրսեցիները:

Ֆակուլտետի Ուսխորհրդի նախագահ Էդիտա Առստամյանի խոսքով` նպատակն էր նպաստել համալսարանում կազմակերպվող սպորտային միջոցառումներին աղջիկների մասնակցության ակտիվացմանը:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը շնորհավորել է հաղթող թիմին՝ մաղթելով նվաճումներ հաջորդ խաղերում: