Արցախի պետական համալսարան

IMG 4027 IMG 3994

IMG 4002 IMG 3983

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեչեր իրավագիտության և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Փոլ Արթուր Բերկմանը դասախոսությամբ հանդես է եկել Արցախի պետական համալսարանում:

Դասախոսության թեման էր «Գիտական դիվանագիտությունը», որին ներկա էին «Անգլերեն լեզու և գրականություն», «Թարգմանչական գործ» մասնագիտության ուսանողներ: ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել համալսարան այցելելու և դասախոսությամբ հանդես գալու համար՝ ընդգծելով դասախոսության թեմայի արդիական լինելը:

Պրոֆեսորը ներկայացրել է գիտության և տեխնոլոգիայի դիվանագիտության ոլորտը, ինչը նոր երևույթ է, որը գիտնականները սկսել են ուսումնասիրել 2015 թվականից:

Անդրադառնալով Արկտիկայի հանդեպ տարբեր պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ունեցած հետաքրքրություններին՝ Արթուր Բերկմանը ընդգծել է, որ նրանցից յուրաքանչյուրը փորձում է կիսել և օգտագործել այդ տարածքը սեփական շահերի համար՝ հավելելով, որ այդ տարածքի շուրջ աշխարհում բանակցություններ են ընթանում: Այդ համատեքստում նա կարևորել է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությունը:

Պրոֆեսորը պատմել է 1900-2000թթ. բնապահպանական պայմանագրերից, տարբեր պետությունների ազդեցություններից ու դրանց արդյունքում առաջացած խնդիրներից, ազգային և ընդհանուր շահերից, Գիտական միությունների միջազգային խորհրդի կատարած հետազոտություններից: Նա նաև խոսել է Արկտիկայից՝ ներկայացնելով տարածքի հանդեպ եղած միջազգային պահանջները:

Արթուր Բերկմանը պատասխանել է ուսանողների հարցերին: