Նյու Յորքի Մանհեթթենվիլ քոլեջի պրոֆեսորը այցելել է ԱրՊՀ

18.10

2019

IMG 412020 IMG 409361

IMG 410788 IMG 4114

Նյու Յորքի Մանհեթթենվիլ քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության պրոֆեսոր Շվոն Նաշ-Մարշալը դասախոսությամբ հանդես է եկել Արցախի պետական համալսարանում: Դասախոսության թեման էր «Չարի խնդիրը», որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ:

Պրոֆեսորը հատկապես քննարկել է արկածի ու ողբերգության տարբերությունները, համեմատել իրար հետ՝ նշելով, որ առաջինը անսպասելի իրողություն է, հետաքրքիր փորձություն, որի դեպքում ինչ-որ վատ իրավիճակում գտնվելով՝ հերոսները կարողանում են ուժ հավաքել ու շարժվել առաջ, ապա երկրորդի դեպքում ուղղակի թևաթափ են լինում՝ չցանկանալով առաջ շարժվել:

Ասածը հիմնավորելու համար Շվոն Նաշ-Մարշալը ներկաներին պատմել է մի դեպք՝ մանրամասն ներկայացնելով իրավիճակը: «Չնայած բոլորը կարծում են, որ Շեքսպիրի «Համլետ»-ը ողբերգություն է, ես այդպես չեմ մտածում, որովհետև ստեղծագործության ամբողջ ընթացքը բնորոշ է ողբերգությանը, սակայն վերջում հերոսը հավաքում է ուժերը ու շարունակում իր կյանքը»:

Շվոն Նաշ-Մարշալը ներկայացրել է նաև Արցախի հետ կապված իր ծրագրերը` շեշտելով, որ իր և իր համախոհների հիմնած «Քրիստոնյաները կարիքի մեջ են» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն ամեն ամառ Արցախում կազմակերպվում են անգլերենի դասընթացներ, որին ներգրավված են նաև ԱրՊՀ ուսանողներ: Կարևորելով այս ծրագիրը` նա նշել է, որ այն շարունակական է լինելու:

Պրոֆեսորը պատասխանել է նաև ուսանողների հարցերին: