Արցախի պետական համալսարան

IMG 5132   IMG 5275

IMG 5241   IMG 5317 

ԱրՊՀ-ում մեկնարկած միջազգային ուսանողական գիտաժողովի աշխատանքները լիագումար նիստից հետո, ըստ առանձին մասնագիտությունների, շարունակվել են 7 մասնախմբում: Բանասիրության, իրավագիտության, պատմության և քաղաքագիտության, տնտեսագիտության, մանկավարժության և հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտության մասնախմբերում կայացած գիտաժողովին մասնակցում էին դասախոսներ, տարբեր համալսարանների ուսանողներ:

Գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձել են տարբեր ոլորտների արդիական թեմաների՝ համապատասխանաբար ներկայացնելով իրենց մասնագիտությունների կարևորագույն ուղղությունները:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող Միքայել Արշակյանը, շնորհավորելով Արցախի մայր բուհի հիմնադրման 50-ամյակի առթիվ, կարևորել է գիտաժողովի անցկացումը և նշել, որ դրանք նպաստում են կրթության և գիտության որակի բարձրացմանը, գիտական ասպարեզում հաջողություններ ունենալուն: Նա նաև ընդգծել է, որ հատկապես միջազգային գիտաժողովները տարբեր երկրների ուսանողների միջև կապերի ստեղծման և համախմբման հնարավորություն են տալիս: Մասնախմբերում զեկուցումների ներկայացումն ուղեկցվում է քննարկումներով, հարց ու պատասխանով: