«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հիմնադիրը հանդիպել է ԱրՊՀ ուսանողների հետ

06.11

2019

IMG 6065 IMG 6070

IMG 6082 IMG 6072

Նոյեմբերի 6-ին Արցախի պետական համալսարանում «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության հիմնադիր, խորհրդի անդամ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը հանդիպել է մի խումբ ուսանողների հետ: ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է կազմակերպության կատարած խաղաղարար գործունեությունը:

Հանդիպման ընթացքում Գյուլնարա Շահինյանը խոսել է ՀԿ-ի կազմակերպած մարդու իրավունքների, խաղաղության կառուցման, միջազգային կոնվենցիաների վերաբերյալ կրթական ծրագրերից՝ ներկայացնելով նոր ծրագիրը, որին ներգրավված են լինելու Տավուշի մարզի և Արցախի երիտասարդները:

«Այս ծրագիրը տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքի շարունակությունն է, որը ենթադրում է երիտասարդության մասնակցությունը խաղաղարար գործընթացներում»,- ասել է ՀԿ-ի հիմնադիրը՝ ընդգծելով, որ ծրագրի նպատակն է նպաստել խաղաղարար գործընթացներին և հիմք դնելու կայուն խաղաղությանը:

Ծրագրով նախատեվում է ընդգրկել 20-27 տարեկան 15 երիտասարդի, ովքեր ծրագրի նպատակներին համապատասխան ներգրավվածություն կապահովեն և հետաքրքրված կլինեն թեմայով:

Հանդիպման վերջում Գյուլնարա Շահինյանը պատասխանել է ուսանողների հարցերին: