ԱրՊՀ ուսանողը մասնակցել է Վրաստանում կազմակերպված ծրագրին

07.11

2019

74347144 427314434593627 8703479044676517888 n

Արցախի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Վիտալի Պետրոսյանը հոկտեմբերի 24-ից 31-ը մասնակցել է Վրաստանի Ռուսթավի քաղաքում Erasmus+ ծրագրի շրջանակում կազմակերպված ծրագրին: Նա ներկայացրել է WIYU-Armenia կազմակերպությունը, որի գրասենյակը գտնվում է Հայաստանում:

Վիտալիի  խոսքով՝ ծրագիրը մարդու իրավունքների պաշտպանությանը, ատելության խոսքի և խտրականության 74487083 1194857214045458 961787080453652480 nվերացման միտումներ ուներ, որին նա որպես թիմի ղեկավար էր մասնակցում: «Ծրագրին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի և Մոլդովայի թիմերը: Բոլորն էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել: Ամեն օր մի նոր ծրագիր էինք ներկայացնում, որոնք հագեցած էին ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերով»:

74332580 2449108772035372 7853779001351864320 nԾրագրի շրջանակներում մասնակիցները եղել են Թիֆլիսում՝այցելելով տեսարժան վայրեր: «Շատ գրավիչ էին մեր հայկական եկեղեցիները, Խաղաղության Կամուրջը և դարերի այլ վկաներ»,- ընդգծել է Վիտալի Պետրոսյանը՝ հավելելով, որ հետաքրքիր ու անմոռանալի օրեր են անցկացրել:

 

Обновлено 07.11.2019 13:21