Արցախի պետական համալսարան

IMG 6256 IMG 6259

IMG 6265  IMG 6269

Արցախի պետական համալսարանում կազմակերպվել են գիտական ընթերցումներ՝ «ԱՀ զբոսաշրջային ոլորտը, առկա խնդիրները, ձեռքբերումները և առաջարկները» թեմայով:

Միջոցառումը նախաձեռնել էր տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնը` նույն ամբիոնի ավագ դասախոս Սերգեյ Սարգսյանի ղեկավարությամբ, որին ներկա էին ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային վայրերը և առաջարկները, որոնք, ըստ նրանց, կնպաստեն զբոսաշրջությունը զարգացնելուն, զբոսաշրջիկների հետաքրքրության շրջանակը ընդլայնելուն, հոսքն ակտիվացնելուն:

Ուսանողուհի Լիա Առուշանյանը նշել է, որ Վանք գյուղը ներքին զբոսաշրջության առումով առաջինն է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ գյուղը աչքի է ընկնում իր ենթակառուցվածքների, ռեստորանների, հանգստյան գոտիների առկայությամբ:

Արտակ Գրիգորյանը ուսանողների հետ քննարկել է Արցախում զբոսաշրջության զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն փորձարարական տուրիզմի զարգացմանը և նշել, որ անհրաժեշտ է հաշվի առնել յուրահատկությունները:

Միջոցառումը ամփոփվել է հարցուպաատասխանով: