Արցախի պետական համալսարան

IMG 6355 IMG 6359

IMG 6373 IMG 6362

Արցախի պետական համալսարանում բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել է «Իրազեկ ուսանող» խորագրով ինտելեկտուալ խաղ: Մրցույթին մասնակցում էին ֆակուլտետի առաջին կուրսեցիները:

Բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ինեսսա Առուստամյանի խոսքով՝ ինտելեկտուալ խաղի նպատակն էր ստուգել առաջին կուրսեցիների իրավագիտակցության մակարդակը, գիտելիքները, մտքի ճկունությունը, նաև համոզվել, թե ինչքանով են տեղյակ իրենց իրավունքներից: «Նման մրցույթները նպաստում են ուսանողների տրամաբանական մտածողության զարգացմանը, բազմաբովանդակ գիտելիքների հաղորդմանը, արդյունավետ ուսանողական ժամանցի ապահովմանը»,- ասել է ՈՒԽ նախագահը:

Հաղթող թիմի մասնակիցները պարգևատրվել են գրքերով: