Արցախի պետական համալսարան

IMG 6878

Բարության միջազգային օրվա առթիվ բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ֆակուլտետի տարբեր մասնագիտության ուսանողներ այցելել են Ստեփանակերտի տուն- ինտերնատ:

Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ինեսսա Առուստամյանի խոսքով՝ այցի նպատակն էր տուն-ինտերնատի բնակիչների սովորական առօրյան ավելի վառ դարձնել, աշխուժացնել նրանց։ Ուսանողները ասմունքել են, հանդես եկել երաժշտական կատարումներով՝ փորձելով ուրախ տրամադրություն հաղորդել բոլորին։

«Եթե մենք՝ երիտասարդներս, մեր ուշադրության կենտրոնում չպահենք մեր տարեցներին, ապա հնարավորություն չենք ունենա ուսանելու նրանց տված դասերը, առաջնորդվելու նրանց տված խորհուրդներով և քայլելու նրանց մատնանշած ճանապարհով»,- ընդգծել է ՈՒԽ նախագահը:

Ծերանոցի բնակիչները շնորհակալություն հայտնեցին ուսանողներին իրենց    ուրախացնելու, օրը հետաքրքիր դարձնելու համար: