Լոգոպեդի միջազգային օրվա առթիվ ուսանողները այցելել են դպրոց

15.11

2019

72557681 530812580829630 3625240173517733888 n 75392837 491403704812020 5229999461798772736 n

Նոյեմբերի 14-ին նշվում է Լոգոպեդի միջազգային օրը: Մասնագիտական տոնի առթիվ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ «Հոգեբանություն» 1-ին և 3-րդ կուրսերի ուսանողները այցելել են Հովհաննես Թումանյանի անվան համար 9 հիմնական դպրոց` ծանոթանալու դպրոցում իրականացվող լոգոպեդական աշխատանքներին: Ուսանողները տեղում հանդիպել են լոգոպեդ, հատուկ մանկավարժ Ս.Հայրապետյանի, լոգոպեդ Ս.Արզումանյանի, սուրդոմանկավարժներ Գ.Գաբրիելյանի և Դ.Բաղրյանի հետ:

Ս.Հայրապետյանը ներկայացրել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքները՝ գործնական պարապմունքի միջոցով այն ավելի մատչելի դարձնելով ուսանողների համար: Նրա խոսքով` ներառական կրթության ծրագիրը դեռևս զարգացման փուլում է և կատարելագործման կարիք ունի:

Ս.Արզումանյանը ներկայացրել է դպրոցում իրականացվող խոսքի և ուսման հետ կապված դժվարություններ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքները: Նա նաև կարևորել է հոգեբանների հետ համատեղ աշխատանքը, որը ավելի դրական ազդեցություն է ունենում արդյունքի հասնելու համար:

Մասնագետները վստահեցրել են, որ նման ձեռնարկումների շնորհիվ ուսանողներն ավելի ակտիվ են դառնում և կարևորում իրենց ընտրած մասնագիտությունը: