Արցախի պետական համալսարան

75478397 562417641188673 421642170718486528 n 74906659 562417664522004 67244297203744768 n  

Այսօր` նոյեմբերի 15-ին, «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի և Արցախի պետական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

76645563 562417657855338 6474224244472414208 n 1ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է հուշագրի կնքումը, ընդգծելով, որ այն նպաստելու է Արցախի մայր բուհի գիտակրթական կյանքի զարգացմանը: Նա շնորհակալություն է հայտնել Վահան Տեր-Ղևոնդյանին Արցախի մայր բուհի հետ համագործակցելու համար` նշելով, որ բուհի համագործակցությունը Մատենադարանի հետ տասնամյակների պատմություն ունի:

Իր հերթին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, կարևորելով հուշագրի կնքման անհրաժեշտությունը, ընդգծել է, որ մինչ հուշագրի կնքումը երկու կառույցների միջև առկա էր համագործակցությունը, սակայն հուշագրով այդ գործակցությունը նոր փուլ է մտնում:

Հաշվի առնելով, որ թե՛ Մատենադարանը, թե՛ ԱրՊՀ-ն շահագրգիռ են ինչպես միմյանց, այնպես էլ աշխարհի հայագիտական կենտրոնների հետ գիտական կապերի ու հարաբերությունների ամրապնդմամբ ու խորացմամբ, երկու կառույցները համագործակցելու են տպագիր գրականության փոխանակման, գրադարանային ստորաբաժանման փոխգործակցության, մասնագետների նպատակային փոխայցելությունների, դասախոսությունների կազմակերպման, համատեղ գիտաժողովների, գիտակրթական այլ միջոցառումների կազմակերպման, գիտական հետազոտություն իրականացնելու նպատակով ձեռագիր, արխիվային և տպագիր ֆոնդերից օգտվելու հնարավորության ընձեռման և այլ անհրաժեշտ ու պահանջված ուղղություններով:

Նույն օրը տեղի է ունեցել նաև «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը, որը, բացի գրքային տպագիր ֆոնդից օգտվելուց, բացառիկ հնարավորություն է ընձեռում գրադարան-ընթերցասրահի այցելուներին` նաև առցանց ուղիղ կապ հաստատելու Մատենադարանի մայր կառույցի հետ, ծանոթանալու այնտեղ պահվող բացառիկ ձեռագրերին:

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը ողջունել է հուշագրի կնքումն ու գրադարան-ընթերցասրահի բացումը` կարևորելով դրանք կրթության և գիտության զարգացման ու մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից: