Արցախի ԿԽՄԿ-ի տեղեկատվության բաժնի պետը հանդիպել է ուսանողների հետ

15.11

2019

DSC 0839 DSC 0835

DSC 08027 DSC 0845

Նոյեմբերի 15-ին Ացախի պետական համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել Արցախի Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տեղեկատվության բաժնի պետ Էթերի Մուսայելյանը: Դասախոսության թեման էր «Լրագրողների պաշտպանություն. միջազգային մարդասիրական իրավունք», որին ներկա էին բանասիրական ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի դասախոսներ «Լրագրություն» մասնագիտության ուսանողներ:

Ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ համալսարան այցելելու և դասախոսությամբ հանդես գալու համար՝ նշելով, որ ԿԽՄԿ-ն անկողմնակալ, չեզոք, անկախ կազմակերպություն է, որի առաքելությունը պատերազմներից, էթնիկական կոնֆլիկտներից, ընդհարումներից տուժածներին օգնելն ու նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է:

«ԱրՊՀ-ի հետ համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Անդրադառնալով թեմային՝ նա նշել է, որ այս կամ այն կոնֆլիկտի կամ հակամարտության լուսաբանման ձևից է կախված հակամարտության մասին բնակչության կարծիքը, պատկերացումները»,- ասել է Էթերի Մուսայելյանը` հավելելով, որ ամբողջ աշխարհում զանգվածային լրատվության միջոցները կարևոր դեր են կատարում հասարակական կարծիքի ձևավորման վրա՝ նշելով, որ դրանից է նաև կախված հակամարտության հետագա ընթացքը:

Ուսանողները հանդիպման ընթացքում դիտել են միջազգային մարդասիրական իրավունքի մասին ԿԽՄԿ-ի պատրաստած հոլովակը:

Բանախոսը մանրամասն խոսել է միջազգային մարդասիրական իրավունքի՝ լրագրողների վրա անդրադառնալուց, զինված հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված փաստաթղթերից, լրագրողների իրավունքները պաշտպանող կազմակերպություններից: «ԶԼՄ-ները կարող են օգնության դիմել այն դեպքում, երբ նրանց առաջադրանքը իրականացնող աշխատակիցը անհետանում է, գերեվարված է, ձերբակալված է, պահվում է կալանքի կամ գերության մեջ, վիրավորվել է կամ մահացել»:

Բաժնի պետը օրինակներ է ներկայացրել լրագրողներին փրկելու նպատակով ԿԽՄԿ-ի իրականացրած աշխատանքների մասին, մանրամասն խոսել հակամարտության գոտիներում աշխատելու և զինված ընդհարումները լուսաբանելու նրբությունների մասին:

Հանդիպման վերջում Էթերի Մուսայելյանը պաատասխանել է ներկաների հարցերին: