Արցախի պետական համալսարան

IMG 7141 IMG 7160

IMG 7131  IMG 7138

Այսօր` նոյեմբերի 16-ին, ԱրՊՀ հրավերով համալսարան է այցելել ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և համալսարանականների հետ անցկացրել աշխատաժողով, որը վերաբերում էր հավատարմագրման գործընթացին:

Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել Ռ. Թոփչյանին և ամփոփ ներկայացրել հավատարմագրման գործընթացի նպատակով իրականացված աշխատանքները` մասնավորապես ներկայացնելով ինքնավերլուծության ընթացքը, կրթական ծրագրերի, առարկայական նկարագրերի, դասախոսների վերապատրաստումների, կամընտրական դասընթացների ընտրության կարգի, համալսարանի կառավարման համակարգի և մի շարք կարևոր ուղղություններով կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին:

ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կատարված աշխատանքները` նշելով, որ ԱրՊՀ-ն բավականին ինտենսիվ պատրաստվում է հավատարմագրման:

«Աշխատաժողովի ընթացքում բուհը ներկայացրեց իր առաջընթացը, թե ուր են հասել. փաստորեն ինքնավերլուծությունը ժամանակին կհասնի ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ, թարգմանվում են հիմնարար փաստաթղթեր` ռազմավարական ծրագիրը, ուսանողի ձեռնարկը, որպեսզի միջազգային փորձագետի մասնակցությունն էլ ապահովվի: Սրանք բարձր ցուցանիշներ են»,-նշել է Ռ. Թոփչյանը` կարևորելով կատարվածը և հավելելով, որ ԱրՊՀ-ում կրթական ծրագրերի փոփոխություններն էլ բավականին նորարարական են, այսօրվա ժամանակի պահանջներին համապատասխան:

Աշխատաժողովն ուղեկցվել է քննարկումներով և հարցուպատասխանով: