Շնորհավո՛ր տոնդ, ուսանո՛ղ

16.11

2019

74490249 988486824821130 1454236945302421504 oՆոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողի միջազգային օր: 

 Ուսանողի միջազգային օրվա առթիվ շնորհավորանքներ են հղում ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահները:

71942130 517000369099739 237899660159614976 nՈւ­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րը մեր կյան­քի ա­մե­նաակ­տիվ ու թանկ հի­շո­ղու­թյուն­նե­րով լի տա­րի­ներն են: Այ­սօր­վա ու­սա­նո­ղը մեր երկ­րի ներ­կան և ա­պա­գան է: Գի­տա­կից ե­րի­տա­սար­դու­թյուն ու­նե­ցող եր­կիրն ու ժո­ղո­վուր­դը վս­տա­հու­թյամբ են նա­յում ա­պա­գա­յին: Մե­զա­նից միայն պա­հանջ­վում է ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել սո­վո­րե­լու, գի­տե­լիք­ներ կու­տա­կե­լու հա­մար մեզ ըն­ձեռ­ված հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, նա­խան­ձախն­դիր և հետևո­ղա­կան լի­նել գի­տե­լիք­նե­րի յու­րաց­ման հար­ցում, լիար­ժեք կր­թու­թյամբ նպաս­տել մեր միաս­նա­կան հայ­րե­նի­քի բա­րօ­րու­թյա­նը: Ու­սա­նող­նե­րի մի­ջազ­գա­յին օր­վա կա­պակ­ցու­թյամբ շնոր­հա­վո­րում եմ ՙու­սա­նող՚ կո­չու­մը կրող բո­լոր ե­րի­տա­սարդ­նե­րին և ցան­կա­նում մեծ ե­ռանդ, ան­կոտ­րում կամք, գի­տե­լիք­նե­րի անս­պառ պա­շար և հա­ջո­ղու­թյուն­ներ ուս­ման բնա­գա­վա­ռում: Թող բո­լոր ու­սա­նող­նե­րը կյան­քում գտ­նեն ի­րենց ար­ժա­նի տեղն ու դե­րը, մշ­տա­պես հա­վա­տա­րիմ մնան մարդ­կա­յին վեհ կոչ­մա­նը, ակ­տիվ ու հե­տաքր­քիր անց­կաց­նեն ու­սա­նո­ղա­կան անկ­րկ­նե­լի տա­րի­նե­րը:

Լիլիթ Մարգարյան, ԱրՊՀ ՈԽ նախագահ

 

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Ուսանողությունը յուրաքանչյուր72902204 2460725724243207 1832541341226106880 n պետության զարգացման ու կայուն առաջընթացի կարևոր շարժիչ ուժն է: Մեր ներուժը ոչ միայն պետության հզորության, այլև զարգացման գրավականն է: Այսօր հենց մեզ է վստահված հզոր պետության կառուցման ու կայուն զարգացման ապագան կանխորոշելու հնարավորությունը, քանի որ խելացի, մասնագիտական գիտելիքները հարստացնել ձգտող երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և կրթական ու գիտական նորանոր բարձունքների հաղթահարում, հաջողություններ ու համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ հասարակության և ի շահ մեր պետության։

Աշխեն Ասրյան, պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ 

72459704 422338331756939 4432809413757108224 nՍիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնի առթիվ: Ուսանողների միջազգային օրը և, առհասարակ, ուսանողը, յուրաքանչյուր պետության հենասյունն է, պետության ներկան ու ապագան, իսկ երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող ուսանողն է: Օրեցօր ձևափոխվող և առաջընթաց ապրող աշխարհում միայն արդիական գիտելիքներով ու կրթական բարձր մակարդակով երիտասարդները կարող են դիմակայել պետության առջև ծառացած մարտահրավերներին: Շնորհավորում եմ բոլոր ուսանողներին և ցանկանում լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում։

Տիգրան Սարգսյան, տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ 

Սիրելի՛ ուսանողներ,ամենայն անկեղծությամբ շնորհավորում եմ ձեզ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ցանկանում եմ, որ71841546 2315706785205108 7604731710625808384 n դուք ձեր կյանքի լավագույն տարիները օգտագործեք միայն ամենայն պատասխանատվությամբ և հավաքեք գիտելիքների անհրաժեշտ պաշար, որ կուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում։ Թող որ այսօրվա բարձր տրամադրությունը ձեզ ուղեկից լինի ողջ ուսումնական տարվա ընթացքում՝ պարգևելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ Համոզված եմ, որ կարող եք հաղթահարել ցանկացած դժվարություն և դարձնել մեր երկրի ապագան այնպիսին, ինչպիսին երազում ենք բոլորս։

Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ` մաղթում եմ քաջառողջություն և մասնագիտական հաջողություններ։

Ինեսսա Առուստամյան, բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ 

71879637 929705320733617 3012952530607931392 nԸնդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ուսանողների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ, որ մեր համալսարանական տարիները լավագույնս օգտագործենք գիտելիքներ ու հմտություններ ամբարելու նպատակով: Բոլորիս ցանկանում եմ լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք ու բեղմնավոր աշխատանք:

Ամենայն բարին ու լուսավորը մեզ, սիրելի՛ ուսանողներ:

Էդիտա Առստամյան, բնագիտական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ 

Սիրելի՛ ուսանողներ, ցանկանում եմ բոլորիս ուսանողական հաճելի և անմոռաց տարիներ, մաղթում եմ, որ ուսանողական տարիներին71581526 546196699472454 1255296589887438848 n ստացած մեր հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը օգնեն մեզ սեփական ունակություններն ու ձիրքերը ի սպաս դնել երկրի և ժողովրդի հետագա բարգավաճմանը, քանի որ բարեկիրթ, մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդների վրա է խարսխվում զարգացած, ուժեղ ու տնտեսական ամուր հիմքեր ունեցող պետության տեսլականը:

Հռիփսիմե Մկրտչյան, մանկավարժություն և սպորտ ֆակուլտետի ՈՒԽ նախագահ

Обновлено 18.11.2019 05:24