Բանաձև

29.06

2012

 2012 թ.հունիսի 25-ից 29-ը Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով՝ ՀՀ, ԼՂՀ և արտերկրի շուրջ 100 գիտնականների մասնակցությամբ:

Գիտաժողովը, ելնելով ներկայացված զեկուցումներում առաջադրված հարցադրումներից, որոշեց.

ա. Ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ իր բնիկ հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման արդի հիմնախնդիրների գիտական քննարկումների միասնական միջավայր ձևավորելու և զարգացման գերակայությունների ապահովման ուղղությամբ:

բ. Հայագիտության կարևոր խնդիրը համարել համաշխարհային քաղաքակրթության զարգացման ասպարեզում և հայոց պատմամշակութային ժառանգության տեղի ու դերի արժևորումը, ինչպես նաև տարածաշրջանի պատմական գործընթացների համակարգում ըստ ամենայնի ներկայացումն ու կարևորումը:

գ. Նպաստել հայ պատմագիտության, հնագիտության, բանասիրության, մշակութաբանության, արվեստի, ճարտարապետության և հայագիտության այլ ոլորտների մասնագետների գիտական և գործնական կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը, քաղաքական ու կիրառական հայագիտության զարգացմանը:

դ. Ելնելով արդի մարտահրավերներին դիմակայելու, մասնավորապես թուրքական և ադրբեջանական պատմագրության և քաղաքական շրջանակների կողմից իրականացվող կեղծարարությանը հակահարված տալու անհրաժեշտությունից՝ մշակել մոտեցումներ՝ հետագա գործողությունների միասնական ռազմավարական ծրագրերի նախապատրաստման և իրականացման համար:

ե. Պարբերաբար հրավիրել միջազգային գիտաժողովներ, հրատարակել Հայկական լեռնաշխարհի հայոց պատմամշակութային ժառանգությունը լուսաբանող աշխատություններ, իրականացնել հայագիտության համակողմանի զարգացումն ապահովող այլ միջոցառումներ:

 

« Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը »

խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներ

Երեվան-Ստեփանակերտ